Մեր մասին

CoffeeService-ը նորաստեղծ և արագ զարգացող Բրենդ է՝ կոչված Գործարար Միջավայրի սրճային կարիքները հոգալուն։

Քաջատեղյակ լինելով Հայաստանյան հասարակության սրճելու մշակույթին և ուսումնասիրելով աշխարհի տարբեր ծայրերում աճեցված և մշակված սուրճի բազմաթիվ նմուշներ՝ մենք կարողացել ենք նորարարական մոտեցումների շնորհիվ մշակել Բիզնեսի մի այնպիսի մոդել, որը հնարավորություն է տալիս էֆեկտիվորեն հոգալ Գործարար Միջավայրի սրճային կարիքները։

Մեր մանրակրկիտ և երկարատև աշխատանքի արդյունքում ստացված Բիզնեսի նոր ձևաչափը Սննդի Սպասարկման Ձեռնարկություններին հնարավորություն է ընձեռում Սուրճի վաճառքից ստանալ հավելյալ եկամուտ՝ իրենց հիմնական գործունեությանը զուգահեռ ։

Մեր կողմից առաջարկվող Սրճային Ընդմիջման Փաթեթի ներդրումը Կորպորատիվ Գրասենյակներին հնարավորություն է տալիս բարձրացնել կորպորատիվ մշակույթի մակարդակը և աշխատանքի արդյունավետությունը՝ մոտիվացնելով աշխատակիցներին։

CoffeeService-ը մշտապես հետևում է սրճային աշխարհի անցուդարձին ու նորություններին՝ ձգտելով իր հաճախորդներին հասցնել սուրճի և հարակից պարագաների լավագույն նմուշները հնարավոր լավագույն պայմաններով։

Հարգանքով՝

«ԿՈՖԻ ՊԼՈՒՍ» ՍՊԸ

ՓԱՍՏԵՐ ՄԵՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Չկա վերջնագիծ։ Կան միայն ճանապարհային կողմնորոշիչներ:

Մայքլ Վենտուրա

2019
ԹՎԱԿԱՆԻՑ ԲԻԶՆԵՍՈՒՄ
5000
ԵՎ ԱՎԵԼ ԺԱՄ ԱՇԽԱՏԱՆՔ
12
ԵՂԱՆԱԿ ՍՈՒՐՃԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ
20
ԵՎ ԱՎԵԼԻ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ՀՈԴՎԱԾ