ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Օգտվելով www.CoffeeService.am Կայքից, Կայքի պարունակությունից, Կայքի կողմից մատուցվող բոլոր տեսակի ծառայություններից՝ Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը Կայքի “Կանոնադրության” (“Դրույթների և Պայմանների”, “Գաղտնիության Քաղաքականության”) բոլոր սահմանումների, կետերի, դրույթների և պայմանների վերաբերյալ։ Խնդրում ենք կարդալ Կայքի “Կանոնադրությունն” ամբողջությամբ և ուշադիր։ Եթե համաձայն չեք Կայքի “Կանոնադրության” որևէ սահմանման, կետի, դրույթի կամ պայմանի հետ, խորհուրդ ենք տալիս չօգտվել www.CoffeeService.am Կայքից։
ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ՄԱՍ 1.1 ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
- Սույն փաստաթղթում զետեղված շարադրանքն ամբողջությամբ հանդիսանում է և այսուհետ կկոչվի “Համաձայնագիր”:
- Սույն Համաձայնագրում մեծատառերով վերնագրված և ընդգծված յուրաքանչյուր բաժին, որն ուղեկցվում է “ԳԼՈՒԽ” գրառումով, համարվում է և այսուհետ կկոչվի “Գլուխ” սույն Համաձայնագրում:
- Սույն Համաձայնագրի յուրաքանչյուր Գլխում առանձին վերնագրված յուրաքանչյուր բաժին, որն ուղեկցվում է “ՄԱՍ” գրառումով, համարվում է և այսուհետ կկոչվի “Մաս” սույն Համաձայնագրում:
- Սույն Համաձայնագրի յուրաքանչյուր Մասում առանձին կետանշված յուրաքանչյուր ենթաբաժին համարվում է և այսուհետ կկոչվի “Կետ” սույն համաձայնագրում:
- www.CoffeeService.am ինտերնետային կայքը հանդիսանում է և այսուհետև կկոչվի` “Կայք” սույն Համաձայագրում:
- Կայքի հետ կապված ցանկացած առընչություն, այդ թվում և ոչ միայն` Կայքի այցելում, Կայքից գնումների կատարում, անձնական էջի ստեղծում և օգտագործում, հանդիսանում են և այսուհետ կկոչվեն “Գործարք” սույն Համաձայնագրում:
- Յուրաքանչյուր անհատ (ֆիզիկական անձ), կազմակերպություն (իրավաբանական անձ), կազմակերպության ներկայացուցիչ, մեկ այլ ինտերնետային կայք, հարթակ կամ հավելված, ով կամ որը որևէ Գործարք է կատարում Կայքի հետ, հանդիսանում է և այսուհետ կկոչվի “Օգտատեր” սույն Համաձայնագրում:
- Կայքի կողմից Օգտատերերին տրամադրվող ցանկացած տիպի թանձրացական կամ ոչ թանձրացական ծառայություն, այդ թվում և ոչ միայն` ծրագրային ապահովում, կիբեռանվտանգության ապահովում, տեղեկատվությունների տրամադրում, հեռահաղորդակցության ապահովում, ապրանքների առաքում, համարվում են և այսուհետ կկոչվեն “Կայքի Կողմից Մատուցվող Ծառայություններ”, “Մատուցվող Ծառայություններ” կամ “Ծառայություններ” սույն Համաձայնագրում:
- Կայքում ներկայացված, Կայքում և Կայքի կողմից էլեկտրոնային և ոչ էլեկտրոնային եղանակով վաճառվող թանձրացական բարիքները հանդիսանում են և այսուհետ կկոչվեն “Ապրանքներ” սույն Համաձայնագրում:
- Յուրաքանչյուր Օգտատեր, ով էլեկտրոնային կամ ոչ էլեկտրոնային առևտրի միջոցով որևէ գնում է կատարում Կայքից հանդիսանում է և այսուհետ կկոչվի “Գնորդ” սույն Համաձայնագրում:
- Օգտատիրոջ կողմից Կայքին տրամադրված և/կամ Կայքի կողմից Օգտատիրոջից մեխանիկորեն (ինքնաբերաբար) ձեռք բերված ցանկացած բնույթի տեղեկատվություն Օգտատիրոջ վերաբերյալ հանդիսանում են և այսուհետ կկոչվեն “Անձնական Տվյալներ” կամ “Տվյալներ” սույն Համաձայնագրում:
- Կայքում տեղակայված և Կայքի կողմից տրամադրվող ցանկացած տիպի տեղեկատվություն, այդ թվում և ոչ միայն` տեքստային, գրաֆիկական, տեսաշարժական և ձայնային որևէ պարունակություն, համարվում են և այսուհետ կկոչվեն “Կոնտենտ”, “Պարունակություն” կամ “Տեղեկություններ” սույն Համաձայնագրում:
- Կայքում զետեղված և Կայքի անբաժանելի մասը կազմող “Գաղտնիության Քաղաքականությունը” և “Դրույթներն ու Պայմանները” միասին հանդիսանում են և համարվում են “Կայքի Կանոնադրություն”:
ՄԱՍ 1.2 ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
- www.CoffeeService.am Կայքը, Կայքի ծավալած գործունեությունը, Կայքի ողջ Պարունակությունը, այդ թվում՝ սույն Համաձայնագիրը, պատրաստված են և իրագործվում են ՀՀ “Սպառողների Իրավունքների Պաշտպանության Մասին Օրենքի” համաձայն, համապատասխանում են նրա բոլոր դրույթներին և պահանջներին, ենթարկվում են նրա ուժին և պաշտպանված են նրա ուժով:
- www.CoffeeService.am Կայքը, Կայքի ծավալած գործունեությունը, Կայքի ողջ Պարունակությունը, այդ թվում՝ սույն Համաձայնագիրը, պատրաստված են և իրագործվում են ՀՀ “Մտավոր Սեփականության և Հարակից Իրավունքների Մասին Օրենքի” համաձայն, համապատասխանում են նրա բոլոր դրույթներին և պահանջներին, ենթարկվում են նրա ուժին և պաշտպանված են նրա ուժով:
ՄԱՍ 1.3 ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐ
- Սույն Համաձայնագիրը բաղկացած է վեց (6) Գլուխներից, որոնք ներառում են տասնյոթ (17) Մաս, որոնք էլ ընդգրկում են տասնյոթ (76) Կետ:
- Սույն Համաձայնագիրը հանդիսանում է Համաձայնագրի ընթացիկ և գործող տարբերակը (Տարբերակ` 01, Խմբագրություն` 01, թարմացված առ` 21 Ապրիլ 2023) և նշված է “Version 01, Revision 01” գրառումով փաստաթղթի ստորին հատվածում:
- Սույն Համաձայնագրի յուրաքանչյուր նոր կամ խմբագրված տարբերակ պետք է պարունակի վերջին փոփոխության ամիս/ամսաթիվը փաստաթղթի ստորին հատվածում:
- Սույն Համաձայնագրի ընթացիկ տարբերակը իրենով չեղյալ է համարում Համաձայնագրի բոլոր նախորդ տարբերակները` ամփոփելով դրանց գործող դրույթները Համաձայնագրի գործող և ընթացիկ տարբերակի մեջ:
- Սույն Համաձայնագրի յուրաքանչյուր նոր տարբերակ կամ խմբագրություն Կայքի կողմից պետք է ծանուցվի Օգտատերերին Կայքից օգտվելու ժամանակ և Կայքի կողմից Օգտատերերի Անձնական Տվյալները հավաքագրելիս:
- Կայքի Կանոնադրությունը (“Դրույթներն ու Պայմանները” և “Գաղտնիության Քաղաքականությունը”) պետք է մշտապես տեղակայված լինի և տեղակայված է Կայքի հիմնական “Մենյուում” առանձին և ակնհայտ երևացող կերպով:
- Կայքի Կանոնադրությունը (“Դրույթներն ու Պայմանները” և “Գաղտնիության Քաղաքականությունը”) գործում են “Clickwrap” սկզբունքով:
ԳԼՈՒԽ 2. ԿԱՅՔԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՄԱՍ 2.1 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԻՈՒԹՅՈՒՆ
- Կայքը պարտավորվում է իր Օգտատերերին տրամադրել Կայքի գործունեության գլխավոր առարկա հանդիսացող “Սուրճի” վերաբերյալ հնարավորինս հավաստի Տեղեկատվություն ինչպես CoffeeService.am Կայքում, այնպես էլ` տարատեսակ սոցիալական ցանցերի հարթակներում Կայքին պատկանող էջերում (Facebook: CoffeePlus.am / Instagram: CoffeePlus.am / Twitter: CoffeePlusArm / Pinterest: CoffeePlusArm / LinkedIn: Coffee-Plus-Am):
- Կայքի ստեղծողները արել են և անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի Կայքի Կոնտենտում առկա և Կայքում ներկայացվող Ապրանքների մասին տրամադրված բոլոր Տեղեկությունները լինեն հնարավորինս հավաստի, սակայն նրանք չեն բացառում, որ Կայքում և նրան հարակից սոցիալական ցանցերի հարթակներում Կայքին պատկանող էջերում ներկայացված Տեղեկությունները կարող են տարբերվել միմյանցից և իրականությունից` մեխանիկական վրիպակների և Տեղեկատվության սկզբնաղբյուրների անհավաստիության պատճառով, ինչի համար Կայքը, Կայքի ներկայացուցիչները, Կայքի ստեղծողները և Կայքի սեփականատերը պատասխանատվություն չեն կրում և հայցում են Օգտատերերի ներողամտությունը:
ՄԱՍ 2.2 ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
- Կայքը պարտավորվում է իր Օգտատերերին պատասխանել Կայքի գործունեության հետ կապված և Կայքի գործունեության հիմնական առարկա հանդիսացող “Սուրճի” վերաբերյալ Օգտատերերի մոտ առաջացող հնարավոր հարցերին:
- Կայքը պարտավորվում է պատասխանել իր Օգտատերերի հարցերին ամենաուշը 1 օրվա (24 ժամվա) ընթացքում, բացառությամբ ֆորս-մաժորային դեպքերի, ինչի համար Կայքը, Կայքի ստեղծողները, Կայքի ներկայացուցիչները և Կայքի սեփականատերը պատասխանատվություն չեն կրում և հայցում են Օգտատերերի ներողամտությունը:
- Կայքը իր Օգտատերերի առջև պատասխանատվություն է կրում սույն Համաձայնագրում և Կայքի Կանոնադրության անբաժանելի մասը կազմող “Գաղտնիության Քաղաքականությունում” Կայքի կողմից նշված բոլոր դրույթների պահպանման և կատարման համար:
- Կայքը իրեն իրավունք է վերապահում Կայքի Կանոնադրության դրույթները և պայմանները չպահպանող կամ խախտած յուրաքանչյուր Օգտատիրոջ մերժել որևէ Ծառայության մատուցումը, այդ թվում և ոչ միայն՝ չվաճառել Կայքի կողմից ներկայացված որևէ Ապրանք:
ՄԱՍ 2.3 ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
- www.CoffeeService.am Կայքը պարտավորվում է գործադրել Կայքին հասանելի բոլոր ծրագրային հնարավորությունները Կայքի կիբեռտիրույթում Օգտատերերի տեղեկատվական անվտանգությունը ապահովելու համար` համաձայն “Գաղտնիության Քաղաքականությունում” նշված բոլոր դրույթների (տես` “ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ”):
- www.CoffeeService.am Կայքը օգտագործում է “SSL” (Secure Sockets Layer) կիբեռանվտանգության պրոտոկոլը Կայքի և Օգտատերերի տեղեկատվական անվտանգությունն ապահովելու համար:
- www.CoffeeService.am Կայքում և տարատեսակ սոցիալական ցանցերի հարթակներում Կայքին պատկանող էջերում (Facebook: CoffeePlus.am / Instagram: CoffeePlus.am / Twitter: CoffeePlusArm / Pinterest: CoffeePlusArm / LinkedIn: Coffee-Plus-Am) կարող են ներկայացված լինել այլ Կայքերի Պարունակությանը վերաբերող արտաքին հղումներ, որոնցով Օգտատերերը կարող են տեղափոխվել վերոհիշյալ Կայքերի կիբեռտիրույթ:
- www.CoffeeService.am Կայքը, Կայքի ստեղծողները, Կայքի ներկայացուցիչները և Կայքի սեփականատերը այլ Կայքերի կիբեռտիրույթներում չեն կարող տեխնիկապես ապահովել և երաշխավորել Օգտատերերի կիբեռանվտանգությունը և այլ Կայքերի կիբեռտիրույթներում Օգտատերերի հնարավոր տեղեկատվական ռիսկերի համար պատասխանատվություն չեն կրում:
ԳԼՈՒԽ 3. ԿԱՅՔԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
ՄԱՍ 3.1 ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- www.CoffeeService.am Կայքում, ինչպես նաև տարատեսակ սոցիալական ցանցերի հարթակներում Կայքին պատկանող էջերում (Facebook: CoffeePlus.am / Instagram: CoffeePlus.am / Twitter: CoffeePlusArm / Pinterest: CoffeePlusArm / LinkedIn: Coffee-Plus-Am) մշտական հիմունքով զետեղված և/կամ պարբերականորեն թարմացվող ու փոփոխվող ողջ տեքստային Կոնտենտը, Կայքի ծրագրային լուծումները, ինչպես նաև` Կայքի գեղարվեստական լուծումներն ու բրենդային բաղադրիչները, այդ թվում և ոչ միայն, Կայքի դոմենային անվանումը, Կայքի լոգոտիպը, կորպորատիվ ոճը, գրաֆիկական և գունային լուծումները հանդիսանում են բացառապես www.CoffeeService.am Կայքի մտավոր սեփականությունը:
- www.CoffeeService.am Կայքում, տարատեսակ սոցիալական ցանցերի հարթակներում Կայքին պատկանող էջերում (Facebook: CoffeePlus.am / Instagram: CoffeePlus.am / Twitter: CoffeePlusArm / Pinterest: CoffeePlusArm / LinkedIn: Coffee-Plus-Am) զետեղված բոլոր գրաֆիկական պատկերները և լուսանկարները, որոնք չեն պատկանում www.CoffeeService.am Կայքին, ձեռք են բերված և օգտագործվում են Հեղինակի կամ Հեղինակների թույլտվությամբ` Մտավոր Սեփականության վերաբերյալ համապատասխան Օրենքների սկզբունքներին և պայմաններին համապատասխան:
- Կայքի գործունեության արդյունքում առաջացած բոլոր տեսակի թանձրացական և ոչ թանձրացական ակտիվները պատկանում են բացառապես www.CoffeeService.am Կայքին և հանդիսանում են նրա սեփականությունը:
- www.CoffeeService.am Կայքի տարբերանշանը (լոգոտիպը) կոնտուրային գծերով պատկերված սուրճի գավաթ է՝ վերցված շրջանակի մեջ, որի վերին և ստորին հատվածներում շրջանաձև գրված են “COFFEE” և “SERVICE” բառերը համապատասխանաբար։
- www.CoffeeService.am Կայքին պատկանող ողջ Մտավոր Սեփականությունը պաշտպանված է Հայաստանի Հանրապետության “Մտավոր Սեփականության և Հարակից Իրավունքների Մասին Օրենքով”, ԱՄՆ-ի “Copyright Law of the Unated States” Օրենքով և ԱՄՆ-ի “Digital Millenium Copyright Act (DMCA)” Օրենքով:
- Կայքը Օգտատերերին իրավունք է վերապահում անձնական նպատակներով անվճար և առանց արտոնյալ պայմանների կամ բացառիկ իրավունքների, ազատորեն և առանց Կայքի հանդեպ փոխադարձ պարտավորությունների օգտվել Կայքի Մտավոր Սեփականությունից` կարդալով, տարածելով, վերարտադրելով և դրանց վերաբերյալ հղումներ կատարելով:
- Կայքում զետեղված և Կայքի սեփականությունը չհանդիսացող գրաֆիկական պատկերների և լուսանկարների առանց Հեղինակների կամ դրանց Օրինական Սեփականատերերի անմիջական թույլտվության օգտագործումը չի խրախուսվում և խստիվ արգելվում է Կայքի կողմից:
- www.CoffeeService.am Կայքից բացի որևէ Երրորդ Կողմի կողմից Կայքում զետեղված և Կայքի սեփականությունը չհանդիսացող գրաֆիկական պատկերների և լուսանկարների, առանց Հեղինակների կամ դրանց Օրինական Սեփականատերերի անմիջական թույլտվության, որևէ կերպ օգտագործման և դրանից բխող հնարավոր բոլոր հետևանքների համար Կայքը, Կայքի ստեղծողները, Կայքի ներկայացուցիչները և Կայքի Սեփականատերը որևէ պատասխանատվություն չեն կրում:
ՄԱՍ 3.2 ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
- www.CoffeeService.am Կայքը կարող է Կայքի նորություններին բաժանորդագրված Օգտատերերի հետ պահել միակողմանի կապ` ուղարկելով նրանց ծանուցումներ էլեկտրոնային փոստով, բջջային sms հաղորդագրությունների տեսքով և/կամ սոցիալական ցանցերի հարթակներում համապատասխան հաղորդագրությունների և ավտոմատացված ծանուցումների եղանակով:
- www.CoffeeService.am Կայքը կարող է Օգտատերերի հետ հաղորդակցվել երկկողմանի կապով, օգտագործելով հնարավոր և հասանելի կապի միջոցներից որևէ մեկը կամ մի քանիսը` Հեռախոս, Էլեկտրոնային Փոստ, Viber, WhatsApp, Telegram, Messenger, Google Business:
- www.CoffeeService.am Կայքը կարող է Գնորդներին ուղարկել տպագիր նյութեր Կայքի գործունեության հետ կապված, այդ թվում և ոչ միայն՝ հատուկ առաջարկների վերաբերյալ:
ՄԱՍ 3.3 ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
- www.CoffeeService.am Կայքը իրավունք ունի վերահսկելու Կայքի կիբեռտիրույթում Օգտատերերի դրսևորած ակտիվությունը՝ Կայքի և Կայքի այլ Օգտատերերի անվտանգության նկատառումներից ելնելով:
- www.CoffeeService.am Կայքը իրավունք ունի ձայնագրել և վերլուծել Կայքի կիբեռտիրույթում Օգտատերերի դրսևորած ակտիվության խրոնիկան՝ Կայքի կողմից Մատուցվող Ծառայությունների որակի և Օգտատերերի կիբեռանվտանգության մակարդակի բարձրացման նպատակով:
- www.CoffeeService.am Կայքը իրավունք ունի Օգտատիրոջ կասկածելի կամ վտանգավոր ակտիվության պարագայում սահմանափակել Օգտատիրոջ գործունեությունը Կայքի կիբեռտիրույթում:
ԳԼՈՒԽ 4. ՕԳՏԱՏԻՐՈՋ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
ՄԱՍ 4.1 ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
- Օգտատերը կարող է բաժանորդագրվել www.CoffeeService.am Կայքի նորություններին և ստանալ ծանուցումներ վերջին նորությունների վերաբերյալ, հատուկ առաջարկներ, հրավերներ, Ապրանքի նմուշներ և այլն` դրանց առկայության պարագայում:
- Օգտատերը կարող է բաժանորդագրվել տարատեսակ սոցիալական ցանցերի հարթակներում Կայքին պատկանող էջերին (Facebook: CoffeePlus.am / Instagram: CoffeePlus.am / Twitter: CoffeePlusArm / Pinterest: CoffeePlusArm / LinkedIn: Coffee-Plus-Am) և տեղեկանալ Կայքի վերջին նորություններին:
ՄԱՍ 4.2 ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
- Օգտատերը անհրաժեշտության դեպքում կարող է կապ հաստատել Կայքի կամ Կայքի ներկայացուցիչների հետ, ստորև նշված կապի միջոցներով`
Հեռախոս, Viber, WhatsApp, Telegram ` (+374 91 263333 կամ +374 91 COFFEE),
Էլեկտրոնային Փոստ ([email protected]),
Messenger (CoffeePlus.am),
Google Business (www.CoffeeService.am):
- Իրեն հետաքրքրող հարցերը, բողոքները և առաջարկությունները Օգտատերը կարող է հղել www.CoffeeService.am Կայքին` Կայքի “Հետադարձ Կապ” բաժնում լրացնելով համապատասխան էլեկտրոնային ձևաթերթը:
- Օգտատերը տարատեսակ սոցիալական ցանցերի հարթակներում Կայքին պատկանող էջերում (Facebook: CoffeePlus.am / Instagram: CoffeePlus.am / Twitter: CoffeePlusArm / Pinterest: CoffeePlusArm / LinkedIn: Coffee-Plus-Am) կարող է թողնել հաղորդագրություններ և մեկնաբանություններ Կայքի գործունեության, ներկայացված Կոնտենտի, ինչպես նաև Ապրանքների վերաբերյալ:
ԳԼՈՒԽ 5. ՕԳՏԱՏԻՐՈՋ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՄԱՍ 5.1 ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՍՏԻՈՒԹՅՈՒՆ
- www.CoffeeService.am Կայքից օգտվելիս, մասնավորապես` Կայքում Անձնական Տվյալների համար նախատեսված համապատասխան “դաշտերը” լրացնելիս, Օգտատերերը պարտավոր են Կայքին ներկայացնել միայն իրենց վերաբերող և հավաստի Տվյալներ:
ՄԱՍ 5.2 ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԵՆԶ
- www.CoffeeService.am Կայքից, ինչպես նաև տարատեսակ սոցիալական ցանցերի հարթակներում Կայքին պատկանող էջերից (Facebook: CoffeePlus.am / Instagram: CoffeePlus.am / Twitter: CoffeePlusArm / Pinterest: CoffeePlusArm / LinkedIn: Coffee-Plus-Am) օգտվելիս, մասնավորապես` Կայքում և սոցիալական ցանցերի հարթակներում Կայքին պատկանող էջերում շրջայց կատարելից, Կայքի կողմից ներկայացված Կոնտենտը տարածելիս, Կոնտենտի վերաբերյալ մեկնաբանություններ գրելիս, Կայքին էլեկտրոնային փոստ կամ հաղորդագրություն ուղարկելիս, Կայքի ներկայացուցչի հետ հեռախոսային կամ կապի որևէ այլ միջոցով հաղորդակցվելիս և նմանատիպ մնացած այլ ակտիվությունների ժամանակ Օգտատերը պարտավոր է պահպանել համապատասխան շփման էթիկա, պահպանել հարգալից վերաբերմունք Կայքի, Կայքին պատկանող “գույքի”, Կայքը սպասարկող անձնակազմի նկատմամբ և զերծ մնալ ցանկացած անհարիր պահվածքից:
- Ցանկացած բնույթի անհարիր վերաբերմունք Կայքի, Կայքի ստեղծողների, Կայքը սպասարկող անձնակազմի, Կայքի ներկայացուցիչների, Կայքի սեփականատիրոջ կամ տարատեսակ սոցիալական ցանցերում Կայքին պատկանող էջերի Պարունակության վերաբերյալ որակվում է որպես հաղորդակցության ցենզի խախտում և ենթակա է համապատասխան արձագանքի:
- Կայքը իրեն իրավունք է վերապահում անպատշաճ ցենզով թողնված տեղեկատավական հետքերը վերացնելու, մեկնաբանությունները ջնջելու, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում ՀՀ Ոտիկանություն կամ համապատասխան այլ Իրավական Մարմին դիմելու համար:
ՄԱՍ 5.3 ՈՏՆՁԳՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՌՈՒՄ
- Օգտատերը պարտավոր է զերծ մնալ Կայքի կամ տարատեսակ սոցիալական ցանցերի հարթակներում Կայքին պատկանող էջերի նկատմամբ հաքերային հարձակումների փորձերից:
- Օգտատերը պարտավոր է զերծ մնալ տարատեսակ սոցիալական ցանցերի հարթակներում Կայքին պատկանող էջերում կեղծ կամ մեկ այլ Օգտատիրոջ անվան տակ հանդես գալուց:
- Օգտատերը պարտավոր է զերծ մնալ Կայքին պատկանող և Կայքում կամ տարատեսակ սոցիալական ցանցերի հարթակներում Կայքին պատկանող էջերում զետեղված Կոնտենտի գրագողությունից, այդ թվում և ոչ միայն, առանց Կայքի Սեփականատիրոջ համաձայնության Կոնտենտի փոփոխությունից, փոփոխված տարբերակի տարածումից և իրեն վերագրելուց:
- Օգտատերը չունի իրավունք կատարել անթույլատրելի որևէ ակտիվություն, որը կվնասի Կայքի բնականոն և նորմալ աշխատանքին կամ կխաթարի այն և կխանգարի այլ Օգտատերերին օգտվելու Կայքից կամ տարատեսակ սոցիալական ցանցերի հարթակներում Կայքին պատկանող էջերից:
- Կայքը Օգտատերերին չի թույլատրում Կայքի Մտավոր Սեփականության որևէ կերպով օգտագործումը կոմերցիոն նպատակների համար, բացառությամբ դեպքերի, երբ առկա է Կայքի Սեփականատիրոջ գրավոր համաձայնությունը:
- Օգտատիրոջ կողմից ցանկացած բնույթի դիտավորյալ ակտիվություն Կայքի, Կայքի ստեղծողների, Կայքը սպասարկող անձնակազմի, Կայքի ներկայացուցիչների, Կայքի Սեփականատիրոջ, Կայքի ծավալած գործունեության կամ տարատեսակ սոցիալական ցանցերի հարթակներում Կայքին պատկանող էջերի հանդեպ, որը որևէ կերպ կարող է խանգարել, վնասել կամ խաթարել կայքի գործունեությունը, որակվում է որպես ոտնձգություն և ենթակա է համապատասխան արձագանքի:
- Հաղորդակցության ցենզի չպահպանման և/կամ ցանակացած ոտնձգության պարագայում Կայքը կարող է սահմանափակել կամ կասեցնել Կայքի կիբեռտիրույթում կասկածելի Օգտատիրոջ ակտիվության հնարավորությունը և դադարեցնել նրան որևէ տեսակի Ծառայությունների մատուցումը՝ առանց բացատրություններ կամ մեկնաբանություններ տրամադրելու:
- Հաղորդակցության ցենզի չպահպանման և/կամ ցանակացած ոտնձգության պարագայում Կայքը կարող է դիմել ՀՀ Ոստիկանություն և/կամ այլ Իրավական Մարմին` տրամադրելով Կայքի կիբեռտիրույթում կասկածելի Օգտատիրոջ Անձնական Տվյալները և ակտիվության ողջ խրոնիկան:
ԳԼՈՒԽ 6. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ՄԱՍ 6.1 ԿԱՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
- www.CoffeeService.am Կայքը, տարատեսակ սոցիալական ցանցերի հարթակներում Կայքին պատկանող էջերը (Facebook: CoffeePlus.am / Instagram: CoffeePlus.am / Twitter: CoffeePlusArm / Pinterest: CoffeePlusArm / LinkedIn: Coffee-Plus-Am), Կայքի Ծրագրային Լուծումները, ինչպես նաև` Կայքի ողջ Մտավոր Սեփականությունը պատկանում են «ԿՈՖԻ ՊԼՅՈՒՍ» ՍՊ Ընկերությանը (Հասցե` ՀՀ, ք․ Երևան, Բաշինջաղյան 1-ին փողոց, 5 շենք, բն․ 18, 0078) բացառիկ իրավունքի սկզբունքով, հանդիսանում են նրա սեփականությունը և գտնվում են նրա միանձնյա տնօրինության ներքո:
- www.CoffeeService.am Կայքի գործունեության արդյունքում առաջացած բոլոր տեսակի թանձրացական և ոչ թանձրացական ակտիվները պատկանում են բացառապես «ԿՈՖԻ ՊԼՅՈՒՍ» ՍՊ Ընկերությանը և հանդիսանում են նրա սեփականությունը:
- www.CoffeeService.am Կայքը, Կայքի Բիզնես Մոդելը, Կայքի Կոնցեպտուալ Լուծումները, Կայք ողջ Կոնտենտը, Ծրագրային Լուծումները և Մտավոր Սեփականությունը, նախագծված և պատրաստված են “FORMAT CONSULTING” Ընկերության կողմից՝ «ԿՈՖԻ ՊԼՅՈՒՍ» ՍՊԸ-ի պատվերով։
- «ԿՈՖԻ ՊԼՅՈՒՍ» ՍՊ Ընկերությունը “FORMAT CONSULTING” Ընկերությանը իրավունք է վերապահում www.CoffeeService.am Կայքի տեխնիկական սպասարկումը, ղեկավարումը և վերահսկողությունը իրականացնելու համար, մասնավորապես` ապահովելու Կայքի անխափան և բնականոն աշխատանքը, Կայքի անվտանգությունը, Ծրագրային Լուծումները, նոր Կոնտենտի նախագծումը և տեղադրումը, Կայքի պարբերաբար թարմացումը, տարատեսակ սոցիալական ցանցերի հարթակներում Կայքին պատկանող էջերի կառավարումը, ինչպես նաև Օգտատերերի Անձնական Տվյալների անվտանգության ապահովումը:
- Կայքի սեփականատեր հանդիսացող «ԿՈՖԻ ՊԼՅՈՒՍ» ՍՊ Ընկերությունը Կայքի գործունեության հետ կապված կրում է սահմանափակ պատասխանատվություն` Կայքին վերաբերվող և Կայքի գործունեության շրջանակներում առաջացած ակտիվների չափով:
- www.CoffeeService.am Կայքը և Կայքի սեփականատեր հանդիսացող «ԿՈՖԻ ՊԼՅՈՒՍ» ՍՊ Ընկերությունը պատասխանատվություն չեն կրում Կայքի գործունեությանն առընչվող ֆորս-մաժորային իրավիճակների պատճառով առաջացած հնարավոր հետևանքների համար:
ՄԱՍ 6.2 ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾԱՐՈՒՄ
- Կայքի գործունեության հետ կապված բոլոր տեսակի խնդիրները, վիճահարույց հարցերը, վեճերն ու վիճաբանությունները կարող լուծարվել Կայքի, Կայքի ներկայացուցիչների կամ Կայքի Սեփականատիրոջ հետ անմիջականորեն` կապ հաստատելով Կայքի հետ հնարավոր և հասանելի միջոցներից որևէ մեկով:
- Կայքի, Կայքի ներկայացուցիչների կամ Կայքի սեփականատիրոջ հետ անմիջականորեն Կայքի գործունեության հետ կապված ցանկացած տիպի խնդիրների, խնդրահարույց հարցերի, վեճերի ու վիճաբանությունների լուծման անհնարինության դեպքում դրանք ենթակա են լուծարման ՀՀ դատարանում, ԵՎրոպական դատարանում կամ ԱՄՆ-ի դատարանում` վերոհիշյալ համապատասխան Օրենքների ընթացակարգերին համապատասխան:
ՄԱՍ 6.3 ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ
- Սույն Համաձայնագիրը կարգավորում է www.CoffeeService.am Կայքի և Օգտատերերի հարաբերությունները:
- Սույն Համաձայնագիրը սահմանում է Կայքի և Օգտատերերի իրավունքներն ու պարտականությունները:
- Սույն Համաձայանագիրը հանդիսանում է Կայքի օգտագործման “Դրույթներն ու Պայմանները”: Համաձայնագիրը “Գաղտնիության Քաղաքականության” հետ միասին (տես` “ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ”) կազմում են Կայքի Կանոնադրությունը:
- Սույն Համաձայնագիրը կարող է փոփոխվել, խմբագրվել, լրացվել ու թարմացվել:
- Օգտվելով www.CoffeeService.am Կայքից Օգտատերը տալիս է իր համաձայնությունը Կայքի Կանոնադրության (“Գաղտնիության Քաղաքականության”, “Դրույթների և Պայմանների”) բոլոր սահմանումների, կետերի, դրույթների և պայմանների վերաբերյալ:
Version 03 / Revision 01
թարմացված առ` 21 Ապրիլ 2023