Մեր մասին
CoffeeService-ը նորաստեղծ և արագ զարգացող Բրենդ է՝ կոչված Գործարար Միջավայրի սրճային կարիքները հոգալուն։
Քաջատեղյակ լինելով Հայաստանյան հասարակության սրճելու մշակույթին և ուսումնասիրելով աշխարհի տարբեր ծայրերում աճեցված և մշակված սուրճի բազմաթիվ նմուշներ՝ մենք կարողացել ենք նորարարական մոտեցումների շնորհիվ մշակել Բիզնեսի մի այնպիսի մոդել, որը հնարավորություն է տալիս էֆեկտիվորեն հոգալ Գործարար Միջավայրի սրճային կարիքները։
Մեր մանրակրկիտ և երկարատև աշխատանքի արդյունքում ստացված Բիզնեսի նոր ձևաչափը Սննդի Սպասարկման Ձեռնարկություններին հնարավորություն է ընձեռում Սուրճի վաճառքից ստանալ հավելյալ եկամուտ՝ իրենց հիմնական գործունեությանը զուգահեռ ։
Մեր կողմից առաջարկվող Սրճային Ընդմիջման Փաթեթի ներդրումը Կորպորատիվ Գրասենյակներին հնարավորություն է տալիս բարձրացնել կորպորատիվ մշակույթի մակարդակը և աշխատանքի արդյունավետությունը՝ մոտիվացնելով աշխատակիցներին։
CoffeeService-ը մշտապես հետևում է սրճային աշխարհի անցուդարձին ու նորություններին՝ ձգտելով իր հաճախորդներին հասցնել սուրճի և հարակից պարագաների լավագույն նմուշները հնարավոր լավագույն պայմաններով։
Հարգանքով՝
«ԿՈՖԻ ՊԼՈՒՍ» ՍՊԸ
ՓԱՍՏԵՐ ՄԵՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Մայքլ Վենտուրա